Կինը պետք է համբուրի 15 տղամարդու եւ երկու անգամ բաժանում ապրի, որպեսզի գտնի իր միակին

22:02   5 հունվարի, 2014

Ինչպե՞ս է կինը որոշում, որ այս պահին իր կողքին գտնվող տղամարդը միակն ու անկրկնելին է:

Թույլ սեռի ներկայացուցիչը պետք է համբուրի 15 տղամարդու եւ երկու անգամ բաժանում ապրեն, որպեսզի անթերի տղամարդ գտնի:

Գիտնականները կարծում են, որ միջին վիճակագրական կինը պետք է անպայման որոշակի զգացողություններ ապրի. համբուրի 15 տղամարդու, իմանա, թե ինչպես է լինում, երբ կոտրվում է սիրտը, ի դեպ՝ ոչ մեկ անգամ, մեկ գիշերվա ընթացքում 4 անգամ սեռական մերձեցում ունենա եւ նախկինի հետ քնի:

Փորձագետները «The One» անվանումով ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ նախքան տղամարդու օգտին որոշում կայացնելը, միջին վիճակագրական կինն ապրում է վերը նշված իրադարձությունները: Բացի այդ, գիտնականներն ասում են, որ կինը մեկ տարուց ավելի տեւողությամբ 5 հարաբերություն պետք է ունենա:

Նույն գիտնականները նշում են, որ տղամարդն էլ իր սրտի տիրուհուն ընտրելու համար պետք է 6 պատահական սեռական կապ ունենա եւ մեկ տարուց ավելի տեւողությամբ 6 հարաբերություն:

Փորձաքննության արդյունքները ստացվել են 2.000 հոգու միջեւ անցկացվող հարցումների արդյունքում:

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ կին երիտասարդ տարիքում չստացված հարաբերությունների պատճառով մտածել է ինքնասպանության մասին, իսկ յուրաքանչյուր չորրորդն իրեն ֆիզիկական վնաս է հասցրել: Բացի այդ, 16-25 տարեկան կանայք ավելի շատ են տառապում ցածր ինքնագնահատականից:

Իրական սերը գտնելու այս դժվարին ճանապարհի անհրաժեշտությունը գիտնականները պատճառաբանում են հիասթափությամբ, որը մենք բոլորս ապրում ենք: Այդ պատճառով, հանձնվել պետք չէ եւ դուք անպայման կգտնեք ձեր երջանկությունը:

Նյութը՝ infowoman.com.ua կայքի



© NEWS.am STYLE