Մարտի 8-ի յուրօրինակ նվերներ՝ հայկական բրենդներից

15:13   3 մարտի, 2024

Կանանց միջազգային տոնի նախօրեին մենք ձեզ համար պատրաստել ենք ոչ տրիվիալ նվերների ընտրանի, որը կուրախացնի ձեր սիրելիներին:

Նորաոճ նկար՝ STATIC-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от STATIC (@nonstaticthings)

Բրենդի երիտասարդ նկարչուհի-հիմնադիրն իր ուժերը փորձում է հյուսվածքային նկարների ժանրում, որն իսկական գտածո կլինի մինիմալիստական ​​եւ ոճային ինտերիերի սիրահարների համար:

Չոր օծանելիք Hoja-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от hoja.ru (@hoja.ru)

Ապրանքանիշը ներկայացնում է ​​մաշկի խնամքի տարբեր միջոցներ: Ամեն ինչ՝ սկսած յուղերից եւ օճառներից մինչեւ օծանելիք եւ շուրթերի բալզամ, պատրաստված է բնական բաղադրիչներից՝ հիպոալերգենային բուրմունքների հավելումներով:

Բնական տերեւներով դիզայներական զարդեր ՝ Copper Right-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от CopperRight® jewelry lab (@copperright)

Այստեղ դուք կարող եք գտնել  բնական քարերով  յուրօրինակ զարդեր՝ տարբեր ձեւերի եւ չափսերի. ականջօղեր, մատանիներ, թեւնոցներ, կախազարդեր, ինչպես նաեւ մազակալներ եւ սանրեր՝ ագատով, լուսնաքարով, ամեթիստով, քվարցով եւ օբսիդիանով: 

Յուրահատուկ շապիկներ կամ հուդիներ՝ Printax-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Printax (@printax.am)

Տղաները ստեղծում են հետաքրքիր դիզայնով հագուստ եւ աքսեսուարներ։ Դուք կարող եք պատվիրել շապիկ, հուդի, պայուսակ, պանամկա եւ շատ ավելին՝ ձեր սիրած կերպարի կամ անձի արտահայտության տեսքով հետաքրքիր տպագրությամբ: Printax-ի տղաները կօգնեն ձեզ ընտրել ամենաանհատական ​​նվերը։

Անհավանական ոճային դիզայներական կերամիկա՝ Brutents-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Handmade ceramics by Mane Brutents©️ (@brutentsceramics)

Աղջիկը ստեղծում է էլեգանտ կերամիկա, տարատեսակ ուտեստներ, թեյի հավաքածուներ, ծաղկամաններ, մոմակալներ եւ շատ ավելին։ Բրենդն առաջարկում է բազմաթիվ աքսեսուարներ՝ ոճային եւ վառ ինտերիեր ստեղծելու համար։

Նորաձեւ պայուսակ՝ Armat-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ARMat (@armatbags)

Բրենդը ստեղծում է կաշվե ոճային պայուսակներ՝ լակոնիկ դիզայնով։ Լայն տեսականին ներառում է պայուսակների ինչպես դասական, այնպես էլ սպորտային մոդելներ յուրաքանչյուր ճաշակի համար։

Գեղեցիկ ձեռագործ ներքնազգեստ Araqsa Lingerie-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Araqsa Lingerie (@araqsa_lingerie)

Կանացի ներքնազգեստի առաջին հայկական արտադրողը։ Բրենդն առաջարկում է ոչ միայն գեղեցիկ, այլեւ հարմարավետ ներքնազգեստ՝ պատրաստված ըստ անհատական ​​չափումների։ Ամենաիդեալական նվերներից մեկը՝ աղջկա համար։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE