Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ եւ որտե՞ղ նշել Մարտի 8-ը

10:31   4 մարտի, 2024

Մարտի 5, երեքշաբթի

Զարթոնք ընկերությունը ներկայացում է՝ Հոբելյանական երեկո՝ նվիրված Պարույր Սեւակին: Միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000 - 10․000 դրամ։

Մարտի 7, հինգշաբթի

Բրազիլալան ջազ-երեկո՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառության է պատրաստել։ Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Սուսի Հաննան, Սիմելա Նամավարը եւ Հովսեփ Մորյանը (վոկալ)։ Սկիզբը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000- 5000 դրամ:

Մարտի 8, ուրբաթ

Prime Hall-ում սպասվում են հունական ռիթմեր։ Բացառիկ համերգային նախագծով  հանդես կգա Իվի Ադամուին՝ իր նվագախմբի հետ։ Սկիզբը՝  20:00-ին։

Տոմսերի արժեքը՝ 25.000, 40.000 եւ 50․000 դրամ։

Կանանց տոնին FoodPark by DownTown-ում համերգով հանդես կգա նաեւ Hayat Project-ը։ Համերգային ծրագրի ընթացքում տեղի կունենա նորաձեւության շոու։ Տոնական տրամադրությունն ավելի կբարձրացնեն On Play Band-ը, DJ Jokey-ը եւ Dj May-ը։ Սկիզբը՝  19:00-ին։

Տոմսերի արժեքը՝ 13․000 դրամ։

Իսկ Դվին Մյուզիք Հոլլում համերգով հանդես կգա երգիչ Սարո Թովմասյանը։ Ծրագրի սկիզբը՝ 20:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 55․000, 65․000, 70․000 դրամ։

Արթուր եւ Արսեն Սաֆարյանները կանանց տոնը հրավիրում են նշելու «Տակռի» ռեստորան - մյուզիք հոլլում։ Երաժիշտները հանդես կգան սիրված կատարումներով։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:



© NEWS.am STYLE