Ալլա Պուգաչովան հինգ տարվա մեջ առաջին անգամ երգ է թողարկել

12:15   4 մարտի, 2024

Երգչուհի Ալլա Պուգաչովան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգ է հրապարակել, որում կոչ է արել մարդկանց չանհանգստանալ իր համար։ Կոմպոզիցիայի մի հատված Instagram-ում հրապարակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

Երգի խոսքերը գրել է ինքը՝ Պուգաչովան, կոմպոզիտոր Կոնստանտին Գուբինի հետ, որը նաեւ երաժշտության հեղինակն է։ Կիրկորովը շնորհակալություն է հայտնել երգչուհուն ստեղծագործության մեջ հնչած սրտառուչ խոսքերի համար։ «Գարունը միշտ քո հոգում է, քո սրտում, քո ստեղծագործության մեջ։ Երգիր, Ալլա։ Ես սիրում եմ քեզ»,-գրել է արտիստը։

Նոր կոմպոզիցիայում Պուգաչովան հորդորում է չանհանգստանալ իր համար։ Նա նշում է, որ չի զղջում իր կայացրած որոշումների համար եւ պատրաստ չէ փոխել իր սկզբունքները, գրում է Lenta.ru-ն: 

Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ Պուգաչովան 16 տարվա մեջ առաջին անգամ թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է «P.S.»։

Լուսանկարը՝ Եկատերինա Չեսնոկովա/РИА «Новости»



© NEWS.am STYLE