Դեմենցիայով հիվանդ Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա վիճակի մասին

16:04   4 մարտի, 2024

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի կինը` մոդել եւ դերասանուհի Էմմա Հեմինգ-Ուիլիսը, խոսել է դեմենցիայով հիվանդ ամուսնու առողջական վիճակի մասին։ Նա համապատասխան գրառում է հրապարակել Instagram-ի իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emma Heming Willis (@emmahemingwillis)

Հեմինգ-Ուիլիսը հերքել է իր ամուսնու տառապանքների մասին մամուլում հայտնված լուրերը: «Վերնագրերն ասում են, թե ամուսինս այլեւս երջանիկ չէ: Կարող եմ ասել, որ դա հեռու է իրականությունից»,-գրել է նա։

Դերասանի կինը նշել է, որ լրագրողների նման տեղեկությունները վախեցնում են մարդկանց։ Ըստ Հեմինգ-Ուիլիսի՝ իրենց ընտանեկան կյանքը շատ «սեր, աջակցություն եւ ուրախություն» է պարունակում՝ չնայած դժբախտություններին:



© NEWS.am STYLE