Վարդան նշել է 39-ամյակը․ պարուհին՝ հոր կորստից հետո ծննդյան օրվա տխրության եւ նոր զգացողությունների մասին

19:25   4 մարտի, 2024

Հայկական արմատներ ունեցող ուկրաինացի պարուհի եւ երգչուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երեկ՝ մարտի 3-ին, նշել է ծննդյան 39-ամյակը։ Պարուհին Instagram-ում հրապարակում է արել՝ կիսվելով անկեղծ խոստովանությամբ։ Նա նշել է, որ տարիներ շարունակ փոխել էր վերաբերմունքը տարեդարձը նշելու առթիվ, քանի որ հայրը մահացել էր իր ծննդյան նախօրեին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (Вардануш Мартиросян ) (@varda_varda)

«Իմ ապրած զգացմունքների շրջանակը բառերով չեմ կարող արտահայտել՝ սկսած բարկությունից ու վրդովմունքից մինչեւ անվերապահ սեր եւ երախտագիտություն: Հիմա մինչեւ իմ ծննդյան օրը ես երկու օր նվիրում եմ տխրությանը, իսկ հետո մեծ ուրախությամբ նշում եմ ծննդյանս օրը։ Այս տարի եղանակն ինձ ուրախացրեց արեւով ու ջերմությամբ, եղանակը սազում էր սրտիս»,-ինստագրամյան տեսանյութին կից գրել է պարուհին։ 

Հոլովակում Վարդան մուգ մոխրագույն փայլուն զգեստով է, որն աչքի է ընկնում երկար դեկոլտեով ու շրջազգեստի բացվածքով։ Նրա ձեռքին շոկոլադե տորթ է՝ 3 եւ 9 թվերի տեսքով մոմերով, որոնք նա փչում է Happy Birthday երգի ներքո։ 



© NEWS.am STYLE