Համերգային շրջագայության չեղարկումից հետո Լոլիտան լքել է Ռուսաստանը

21:12   4 մարտի, 2024

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան Ռուսաստանում համերգային շրջագայության չեղարկումից հետո մեկնել է Բուլղարիա։ Երգչուհին Telegram-ում խոսել է արտասահմանում իր առօրյայի մասին։

Լոլիտան բաժանորդներին ցույց է տվել իր հողամասը եւ այնտեղ աճեցված եղեւնին։ «Երբ տարին երկու անգամ գնում ես հեռավոր տնակ ու ընկղմվում այգեգործության մեջ»,-գրել է նա:

Երգչուհին նաեւ պատմել է, որ ստիպված է եղել փոխել դեպի Ռուսաստան իր ավիատոմսերը, քանի որ իր շունը վնասվածք է ստացել։ «Վերքերը լուրջ էին, առանց բժշկի գլուխ չէինք հանի։ Ես պետք է համոզվեի, որ շունն առանց ինձ կարող է ապահով լինել»,-պարզաբանել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում Լոլիտայի հոբելյանական շրջագայությունն ամբողջությամբ չեղարկվել էր Անաստասիա Իվլեեւայի «մերկ երեկույթին» նրա մասնակցությունից հետո։ 



© NEWS.am STYLE