Քիմ Քարդաշյանը Փարիզի Նորաձեւության շաբաթվա՝ Balenciaga-ի ցուցադրության ժամանակ հիշեցրել է Մորտիցիա Ադամսին

12:04   5 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում մասնակցել է Balenciaga-ի ցուցադրությանը։ Հայուհին միատոն սեւ զգեստով հիշեցրել է Ադամսների ընտանիքի մորը՝ Մորտիցիա Ադամսին, գրում է People-ը:

43-ամյա Քիմը կրել էր Balenciaga-ից սեւ ժանյակավոր զգեստ՝ երկար փեշով եւ բաց մեջքով, իսկ վարսերը հավաքել էր ձիգ պոչով:

Untitled.png (610 KB)

Նրա սեւ թափանցիկ զգեստից կախված էր ապրանքանիշի պիտակներից մեկը: Այդ անսպասելի դետալն, ի սկզբանե, շփոթեցրել է որոշ մարդկանց, բայց պարզվել է՝ դա Balenciaga-ի կրեատիվ տնօրեն Դեմնայի հերթական նպատակային տարրն էր, որն առկա էր նաեւ պոդիումով քայլող մոդելներից մի քանիսի հանդերձանքների վրա։ 

«Իմ ընտրությունը միշտ Balenciaga-ն է»,-Instagram-ի Story բաժնում գրել է Քարդաշյանը, որը նաեւ կիսվել է շոուից առաջ արված տեսանյութով ու մի քանի լուսանկարով, որոնցից մեկի վրա գրել է՝ «WOW»:

Լուսանկարները՝ Jacopo Raule/Getty



© NEWS.am STYLE