Վիկտորյա Բեքհեմը պատմել է, որ «չի կարողանում հեռու մնալ մարզասրահից»՝ չնայած ոտքի կոտրվածքին (ֆոտո)

17:29   5 մարտի, 2024

Վալենտինի օրը Վիկտորյա Բեքհեմը կոտրել էր ոտքը մարզասրահում մարզվելիս, սակայն դա չի խանգարել նրան վերադառնալ մարզումներին, գրում է Daily Mail-ը։

Ֆիթնեսի սիրահար 48-ամյա Բեքհեմը Instagram-ում սելֆի է տեղադրել՝ կեցվածք ընդունելով սպորտային կրծկալով եւ լեգինսներով, իսկ ձեռքին ձեռնափայտ կա:

Նա գրել է. «Չեք կարող ինձ հեռու պահել մարզասրահից»:

IMG_2645.jpeg (684 KB)

Հարց է առաջանում, թե ինչպիսի մարզումներ կարող է անել Վիկտորիան, երբ ոտքը վնասված է. անկասկած, նա պետք է փորձեր հանգստանալ, բայց, հավանաբար, նա ցանկանում էր աշխատել իր մարմնի վերին հատվածների վրա:

IMG_2643.jpeg (374 KB)

Գրառումն արվել է Փարիզի Նորաձեւության շաբաթվանից հետո, երբ Դեւիդ Բեքհեմը Վիկտորյային օգնել էր հասնել շոուին:

IMG_2644.jpeg (344 KB)

Նախկին ֆուտբոլիստը նշել էր, որ «այնքան հպարտ է» իր կնոջով,  որը թույլ չի տվել, որ վնասվածքը փչացնի իր կարեւոր օրը:

Նա գրել է. «Այնքան հպարտ եմ քեզնով բազմաթիվ պատճառներով, բայց այս շրջանում շատ բան եղավ, եւ դու նորից արեցիր այն, ինչ քեզ մոտ ամենալավն է ստացվում: Մենք սիրում ենք քեզ»:



© NEWS.am STYLE