Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչները համերգի ժամանակ վիճաբանել են լրագրողների հետ

21:25   5 մարտի, 2024

Փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կանանց միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ խուսափել է լրագրողներից։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Московский комсомолец»-ին։

Հրատարակության տվյալներով՝ սկզբում արտիստը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, որոնք իրեն սպասում էին մամուլի համար հատուկ նշանակված վայրում։ Այնուհետեւ լրագրողները դուրս են եկել կուլիսներ, սակայն այնտեղ նրանց «կտրուկ կերպով» խնդրել են դուրս գալ սենյակից, որպեսզի չխանգարեն կատարողին հանդերձարան գնալիս։ Արդյունքում Կիրկորովի թիմը «բուռն վիճաբանություն» է սկսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Ըստ ամենայնի, Կիրկորովին փորձը ոչինչ չի սովորեցնում։ Մնացել է նույն ձեւ՝ պաթոսում»,-նշել է ականատեսներից մեկը։

Ավելի վաղ դերասան եւ ռեժիսոր Իվան Օխլոբիստինը հայտարարել էր, որ հաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլեեիայի «մերկ երեկույթի» մասնակիցների, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովի ելույթները, պետք է չեղարկվեն։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ/Վյաչեսլավ Պրոկոֆեի



© NEWS.am STYLE