«Ես թույլ չեմ տալիս քաշիս մասին խոսել»․ Քեյթ Ուինսլեթը՝ «Տիտանիկ»-ի նկարահանումների ժամանակ իր քաշի վերաբերյալ կատակների եւ Օզեմպիկին դեմ լինելու մասին

20:07   5 մարտի, 2024

Քեյթ Ուինսլեթը դեմ է  Օզեմպիկի օգտագործմանհը՝ քաշի կորստի համար:

The New York Times Magazine-ին տված լայնածավալ հարցազրույցում, 48-ամյա դերասանուհին խոսել է ոչ միայն դեղահաբի նկատմամբ բացասական վերաբերմունքի, այլեւ տարիների ընթացքում իր քաշի վերաբերյալ հնչած տարաբնույթ կարծիքների մասին, որոնք, ըստ դերասանուհու, այժմ իրեն ոչ մի կերպ չեն հուզում։

«Ես իրականում չգիտեմ, թե ինչ է Օզեմպիկը»,-ասել է անգլիացի դերասանուհին, որին մեջբերում է People-ը,-«Ես միայն գիտեմ, որ դա ինչ-որ հաբ է, որը մարդիկ ընդունում են նաեւ քաշի կորստի համար, կամ նման մի բան»:

titanic-1_16_9_0-740x416.jpg (48 KB)

Հոլիվուդյան դերասանուհին հետաքրքրվել է, թե ինչ է իրենից ներկայացնում դեղամիջոցովը։ Հայտնաբերելուց հետո նա տպավորված չի եղել։

«Օ, Աստված իմ»,-ասել է Ուինսլեթը,-«Սարսափելի է հնչում»:

Հարցազրույցի ընթացքում Ուինսելթը վերհիշել է 1997 թվականին «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումները: Նա պատմել է, որ բրիտանական տաբլոիդները, պարբերաբար, անդրադառնում էին իր քաշին: Նշվում է նաեւ, որ հանգուցյալ Ջոան Ռիվերսը կատակում էր, թե Ուինսլեթն է խորտակել Տիտանիկը։

«Ես երբեք ոչ ոքի չեմ պատմել այդ մասին»,-ասել է դերասանուհին՝ անդրադառնալով սնման խանգարմանը, որին բախվել էր այդ ժամանակաշրջանում,-«Գուշակեք, թե ինչու․ որովհետեւ ձեզ շրջապատող մարդիկ ասում են. «Հեյ, դու հիանալի տեսք ունես: Դու նիհարել ես»։ Այսինքն, նույնիսկ գեղեցիկ տեսքի մասին հաճոյախոսությունները կապված են քաշի հետ: Ես մարդկանց թույլ չեմ տալիս այդ թեմայով խոսել։ Եթե ​​փորձեն, անմիջապես բոլորին տեղը կդնեմ»,-եզրափակել է Ուինսլեթը։ 

Լուսանկարը՝ Variety via Getty Images



© NEWS.am STYLE