Մարիամ Ալեքսանյանի ընտրած զգեստը՝ եղբոր հարսանիքին (ֆոտո)

19:31   5 մարտի, 2024

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի եղբայրը՝ Ալբերտը, ամուսնացել է։ Դերասանուհին իրենց ընտանեկան երջանկությամբ կիսվել է ինստագրամյան իր էջում։ Մարիամը Story բաժնում տեղադրել է արարողությունից կադրեր ու լուսանկարներ, իսկ էջում հրապարակել իր «լուքը»։

c9ee906d-897f-4b5d-b62d-779c608d1dd9.jpg (61 KB)

Դերասանուհին նախապատվությունը տվել էր շագանակագույնի եւ ոսկեգույնի համադրությանը։ Նա ընտրել էր մարմինն ընդգրկող երկար համդերձանք՝ հունական ոճի շրջազգեստով եւ իրանի հատվածում բացվածքով։ Զգեստի հետ Մարիամը համադրել էր խոշոր ոսկեգույն աքսեսուարներ՝ խխունջաձեւ ականջօղեր ու լայն ապարանջաններ՝ երկու ձեռքերին։ Դիմահարդարումը, նույնպես, արված էր շագանակագույն եւ «նյուդ» գույների մեջ, իսկ մազերը արձակված էին դերասանուհուն հատուկ ուղիղ սանրվածքով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mariam Aleksanyan (@mariamaleqsanyan)



© NEWS.am STYLE