Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)

12:11   6 մարտի, 2024

Բոլիվուդի հայազգի դիմահարդար, ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որը հայտնի է Այշվարիայի Ռայի, Պրիյանկա Չոպրայի եւ այլ աշխարհահռչակ դերասանուհիների հետ համագործակցություններով, պատրաստվում է մայրանալ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Mukuchyan (@marianna_mukuchyan)

Մարիաննան գեղեցիկ կարգավիճակով կիսվում է ինստագրամյան հրապարակումներում։ Տեսանյութերից մեկում նա ցուցադրել է իր եւ ընկերների զվարճալի պարը։ Իսկ նոր հրապարակման մեջ ոճաբանը գեղեցիկ մայրամուտի ֆոնին է։ «Անհամբեր սպասում եմ այս փոքրիկ կյանքին»,-գրել է Մարիաննան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Mukuchyan (@marianna_mukuchyan)

Հավելենք, որ Մարիաննա Մուկուչյանը Իվետա Մուկուչյանի քույրն է։ NEWS.am STYLE-ը մի քանի հրապարակմամբ անդրադարձել է Մարիաննայի գործունեությանը։ Նրան ներկայացրել ենք նաեւ «ArmenՅԱՆs» խորագրում։ 



© NEWS.am STYLE