Էմիլի Բլանտ, Ռայան Գոսլինգ, Արիանա Գրանդե, Շարլիզ Թերոն եւ այլք․ հայտնի է, թե ովքեր կհանձնեն 2024 թվականի «Օսկարի» մրցանակները

17:03   6 մարտի, 2024

Հայտնի է, թե աստղերից ովքեր են հանձնելու 2024 թվականի «Օսկարի» մրցանակները: Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան կիվել է աստղային անուններով, ովքեր բեմ կբարձրանան Հոլիվուդի ամենամեծ երեկոյի ընթացքում, գրում է ET-ն։

Էմիլի Բլանտը, Սինտիա Էրիվոն, Ամերիկա Ֆերերան, Սալի Ֆիլդը, Ռայան Գոսլինգը, Արիանա Գրանդեն, Բեն Քինգսլին, Մելիսա Մաքքարթին, Իսա Ռեյը, Թիմ Ռոբինսը, Սթիվեն Սփիլբերգը, Մերի Սթինբուրգենը, Անյա Թեյլոր-Ջոյը, Շարլիզ Թերոնը, Քրիստոֆ Վալցը եւ Ֆորեսթ Ուայթեքերն այդ ցուցակում են։  

Ավելի վաղ հայտարարված անունների ցանկում էին նախկինում «Օսկարի» դափնեկիրներ Մահերշալա Ալին, Բրենդան Ֆրեյզերը, Մեթյու Մաքքոնահին, Քե Հույ Քուանը եւ Միշել Յեոն, հոլիվուդյան լեգենդներ Նիկոլաս Քեյջը, Ջեյմի Լի Քերթիսը, Ջեսիկա Լանգը, Ալ Պաչինոն, Միշել Փֆայֆերը, ինչպես նաեւ՝ Սեմ Ռոքվելը, Լուպիտա Նյոնգոն եւ Զենդայան:

Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավարը կրկին Ջիմի Քիմելն է։  



© NEWS.am STYLE