Քեմերոն Դիասն ու Կիանու Ռիվզը՝ Ջոնա Հիլի «Արդյունք» ֆիլմի դերասանական կազմում

21:20   6 մարտի, 2024

Անցյալ տարի բաղձալի փաթեթը ձեռք բերելուց հետո Apple Original Films-ը հավաքում է Ջոնա Հիլի «Արդյունք» մութ կատակերգության դերասանական կազմին: Բանակցություններ են տարվում Քեմերոն Դիասի եւ Կիանու Ռիվզի հետ։ Ֆիլմի ռեժիսոր Հիլը, նույնպես, կնկարահանվի ֆիլմում, հաղորդում է Deadline-ը:

Հիլ եւ Էզրա Վուդսների հեղինակած «Արդյունքը» պատմում է Ռիֆի (Ռիվզ)՝ հոլիվուդյան աստղի մասին, ով պետք է սուզվի իր անցյալի մութ խորքերը՝ «դիմակայելու իր դեւերին»։ Apple Studios-ի ֆիլմի պրոդյուսերներն են Մեթ Դայնսը, Ալի Գուդվինը եւ Հիլը:

Էկրանային տեւական դադարից հետո Դիասը հզոր վերադարձ է ունեցել՝ նկարահանվելով Netflix-ի «Վերադառնալ գործողություններին» մարտաֆիլմում, որտեղ նրա խաղընկերը Ջեյմի Ֆոքսն է: «Արդյունքը» կնշանավորի նրա առաջին դերը՝ 2014 թվականի Sony-ի «Էննիից» հետո:

Photo: Michael Thompson/Brian Bowen Smith/Getty



© NEWS.am STYLE