40 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասան Իլյա Ուստյուժանինովը

12:21   7 մարտի, 2024

40 տարեկանում մահացել է ռուսական թատրոնի եւ կինոյի դերասան Իլյա Ուստյուժանինովը։ Այս մասին VKontakte սոցիալական ցանցում հայտնել է Մոսկվայի մարզի Լոբնյա քաղաքի Կամերային բեմական թատրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta.ru-ն։

«Նա խաղում էր հիմնականում բարի, միամիտ ու անկեղծ հերոսների։ Եվ ինքն էլ այդպիսին էր։ Եվ այդպիսին կմնա մեր հիշողություններում եւ սրտերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արտիստը կյանքից հեռացել է մարտի 4-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Նա ուներ կին եւ մանկահասակ դուստր։

Իլյա Ուստյուժանովը ծնվել է 1984 թ-ին: 2016 թվականից նա ծառայում էր Լոբնիայի Կամերային բեմական թատրոնում, որտեղ խաղացել է «Գլխավոր տեսուչը», «Ձյունե թագուհին», «Պինոքիոյի արկածները» եւ «Մի ամիս երկրում» ներկայացումներում։ Նրա կինոգործերից հայտնի է «Նավ» հեռուստասերիալը։



© NEWS.am STYLE