Ստաս Նամինը նշել է, որ Պուգաչովան Իսրայելում ավելի վատ է ապրում, քան Ռուսաստանում

19:17   7 մարտի, 2024

Երաժիշտ Ստաս Նամինը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի արտասահմանյան կյանքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է «РИА Новости»-ն։

Նամինը վերջերս է այցելել երգչուհուն Իսրայելում։ Նա ասում է, որ այնտեղ Պուգաչովայի կյանքի որակն ավելի վատն է, քան Ռուսաստանում։ «Այնտեղ կյանքը դժվար է, ավելի լավ է այստեղ ապրել»,-հավելել է երաժիշտը:

Նամինի խոսքով՝ երգչուհին լքել է երկիրը ամուսնու՝ շոումեն Մաքսիմ Գալկինի պատճառով (վերջինը Արդարադատության նախարարության կողմից ներառված է օտարերկրյա գործակալների ռեգիստրում)։ «Նախաձեռնությունը հիմնականում Մաքսիմինն է, նա է այդ որոշումը կայացրել, իսկ Ալլան չի կարող քանդել ընտանիքը»,-բացատրել է նա:

Նամինը Պուգաչովային պատվավոր մարդ է անվանել՝ չնայած նրա մասին բոլոր խոսակցություններին։ Նրա խոսքով, երգչուհին «առաջին անգամ է այդպես սիրահարվել», ինչով էլ կարելի է բացատրել նրա պահվածքը։



© NEWS.am STYLE