Playboy-ի հիմնադրի այրին խոսել է երիտասարդ աղջիկների հանդեպ Դի Կապրիոյի սիրո մասին

21:20   7 մարտի, 2024

Playboy էրոտիկ ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների այրին՝ Քրիստալ Հեֆները, պատմել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի՝ երիտասարդ աղջիկների հանդեպ ունեցած սիրո մասին։ Նա իր կարծիքն է հայտնել Hit Network Carrie and Tommy փոդքասթի ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն։

Ըստ Քրիստալի՝ Դի Կապրիոն վերածվում է «նոր Հյու Հեֆների»՝ հանրությանը, պարբերաբար, ներկայանալեվ մինչեւ 25 տարեկան ընկերուհիների հետ: «Նրա շրջապատում գտնվող աղջիկները գնալով երիտասարդանում են։ Նայելով նրան ես մտածում եմ՝ «Աստված իմ, սա շատ վատ է նայվում»,-ասել է նա:

Playboy-ի հիմնադրի այրին պատմել է, որ Դի Կապրիոն այցելել է Հեֆների հայտնի առանձնատուն, որտեղ օրգիաներ էին տեղի ունենում հրատարակչի երիտասարդ ֆավորիտուհիների հետ։ Այդ շրջանում դերասանը ծանոթացել է երգչուհի Ռիհաննայի հետ, ով այդ ժամանակ 20 տարեկան էր։

Լուսանկարը՝ Getty Images, Charley Gallay/Getty Images for Playboy



© NEWS.am STYLE