Նատալի Փորթմանը եւ Բենջամին Միլեպիեդը բաժանումից մոտ մեկ տարի անց ավարտել են ամուսնալուծության գործընթացը

20:14   8 մարտի, 2024

Նատալի Փորթմանը ութ ամիս առաջ ամուսնալուծության հայց էր ներկայացրել իր ռեժիսոր ամուսնուց՝ Բենջամին Միլփիեդից, եւ այժմ նախկին ամուսինները պաշտոնապես ամուսնալուծված են, հաստատում է People-ը:

42-ամյա դերասանուհին ամուսնալուծության էր դիմել անցյալ տարի՝ հուլիսին, իսկ գործընթացն ավարտվել է անցյալ ամիս Ֆրանսիայում, որտեղ Փորթմանը եւ 46-ամյա Միլեպիեդն ապրում են իրենց երեխաների՝ 12-ամյա որդու՝ Ալեֆի եւ 7-ամյա դստեր՝ Ամալիայի հետ:

Փորթմանի ներկայացուցիչը լուրը հաստատել է People-ի հետ զրույցում:

Փորթմանի համար հեշտ չի եղել բաժանումը, հատկապես, երբ այն բուռն քննարկվում էր մեդիայում:

«Նրա համար սկզբում շատ դժվար էր, բայց ընկերները հավաքվեցին նրա շուրջը եւ օգնեցին հաղթահարել այդ փուլը»,-նշել է զույգի ընկերը:

«Նատալին դուրս է գալիս ծանր եւ ցավոտ տարվա բեռից, եւ նա իր ուրախություն գտնում է իր ընտանիքի, ընկերների եւ աշխատանքի մեջ»:

Լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/Filmmagic



© NEWS.am STYLE