Բրազիլական սերիալներից հայտնի դերասանուհի Թաիս Արաուժոն՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարում (ֆոտո/վիդեո)

10:25   9 մարտի, 2024

Բրազիլացի դերասանուհի Թաիս Արաուժոն, որը հայերի շրջանում հայտնի է 2004  թ-ին թողարկված «Մեղքի գույնը» սերիալից, Instagram-ում մի քանի հրապարակմամբ է կիսվել, որոնցում նմանակում է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Taís Araujo (@taisdeverdade)

Լուսանկարներում ու տեսանյութում դերասանուհին կրում է մարմինն ընդգրկող կիպ շագանակագույն զգեստ․ այն ընգծում է 45-ամյա Արաուժոյի սլացիկ կազմվածքը, իսկ սանրվածքով ու դիմահարդարմամբ դերասանուհին ավելի է նմանվել I Will Always Love You հիթի երգչուհուն։ Տեսանյութերից մեկն ուղեկցվում է Հյուսթոնի I Run To You երգով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Taís Araujo (@taisdeverdade)

Հետեւորդները եւս նկատել են երկու թխամաշկ աստղերի նմանությունը։ Արաուժոն բեքսթեյջային կադրերով հետեւորդներին ներկայացրել է նաեւ Հյուսթոնին նմանվելու ամբողջական գործընթացը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Taís Araujo (@taisdeverdade)



© NEWS.am STYLE