«Փոքրիկ ջրահարսը» ֆիլմի աստղ Հոլլի Բեյլին պատմել է, թե ինչու չի կիսվել հղիության մասին լուրով

14:20   9 մարտի, 2024

Հոլլի Բեյլին կիսվել է, թե ինչու է որոշել գաղտնի պահել հղիությունը, գրում է People-ը։ 23-ամյա երգչուհին եւ դերասանուհին ESSENCE Black Women in Hollywood մրցանակաբաշխության չորս պարգեւատրվածներից մեկն էր: Իր ելույթի ժամանակ Բեյլին անդրադարձել է իր կարիերային եւ որդու՝ Հելոյի ծննդյանը, որը լույս աշխարհ է եկել անցած տարի:

«Մենք սեւամորթ կանայք ենք, եւ թեեւ ժամանցի ոլորտում ենք ու պատրաստ ենք ենք ուշադրության կենտրոնում լինելու մարտահրավերներին, ներկայիս պայմաններում այդ ուշադրությունը վառվում է ավելի պայծառ, թեժ եւ անդադար, եւ ոչ մի քողարկում չի թողնում»,-ասել է դերասանուհին: «Վերջին ութ տարիների ընթացքում ես դասեր եմ քաղել այդ ուշադրությունից: Եթե անկեղծ լինեմ, ես նույնպես այրվել եմ դրանից, ինչպես մենք բոլորս»,-հավելել է նա՝ անդրադառնալով այն ռասիստական ​​արձագանքին, որին նա բախվել էր, երբ  հայտարարվել էր, որ ինքն է նկարահանվելու «Փոքրիկ ջրահարսը» ֆիլմում՝ Արիելի դերում:

Նա նշել է, որ այդ դերը փոխել է իր կյանքը, բայց հավելել է՝ «դա չի կարող համեմատվել իմ կյանքի ամենամեծ ուրախության հետ, որը

իմ կատարյալ փոքրիկ հրեշտակի՝ Հելոյի մայրիկը դառնալն էր»:

Աստղը արտասվել է, երբ բացատրել է, թե ինչու է որոշել իր հղիությունը գաղտնի պահել: «Ես ոչ մի կերպ չէի ուզում կիսել իմ ամենամեծ ուրախությունը որեւէ մեկի հետ: Հելոն իմ պարգեւն է: Նա ամենամեծ օրհնությունն է, եւ ես պարտավոր չէի բացահայտել նրան կամ իմ ընտանիքին»,-կիսվել է նա:

Լուսանկարը՝ Gilbert Flores/Variety via Getty



© NEWS.am STYLE