Երեկոյան դիմահարդարման գաղտնիքները

16:20   6 հունվարի, 2014

Երեկոյան դիմահարդարում սովորաբար անում են միջոցառումների, խնջույքների, ռոմանտիկ ընթրիքի կամ պարզապես ընկերական հանդիպումների գնալիս: Բայց արդյո՞ք մենք ստանում ենք ցանկալի արդյունքը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է երեկոյան դիմահարդարման  գաղտնիքները:

 

Կարեւոր միջոցառման դիմահարդարումը պետք է սկսել մի քանի օր առաջ: Նախ պետք է մաքրել եւ խնամել մաշկը, որի համար գոյություն ունեն սկրաբեր, փափկեցնող քսուքներ:

Դիմահարդարման հիմնական նյութերն ընտրելիս աշխատեք, որ դրանք լինեն ջրադիմացկուն:

Իդեալական դիմահարդարման համար կարեւոր է տոնային կրեմի ճիշտ երանգի ընտրությունը, հակառակ դեպքում՝ դիմահարդարումն արհեստական կստացվի:

Ստվերաներկ ընտրելիս նախապատվությունը տվեք վառ գույներին: Խնջույքների ժամանակ սովորաբար ամենուր վառ լույսեր են լինում, ինչը կխամրեցնի ձեր դիմահարդարման փայլը:

Ուր էլ գնաք՝ անպայման ձեզ հետ վերցրեք փոքրիկ հայելի, դիմափոշի եւ շրթներկ, որպեսզի ժամանակ առ ժամանակ թարմացնեք դիմահարդարումը:



© NEWS.am STYLE