«Իմ նպատակն է պատմել կանանց պատմությունները, հատկապես հայերի»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնը՝ «Օսկարին» նախորդող տոնական միջոցառմանը

19:35   10 մարտի, 2024

Ամերիկահայ դերասանուհի, պրոդյուսեր Դիանա Մեդիսոնը մասնակցել է «Օսկարին» նախորդող տոնական միջոցառմանը, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան։  

Մեդիսոնն Instagram-ում մի քանի կադր է հրապարակել եւ կիսվել երեկույթի կարեւորության մասին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diana Madison (@dianamadison)

«Ինձ համար մեծ պատիվ էր «Օսկարի» շրջանակում Կանանց միջազգային օրվան նվիրված «Women In Film» միջոցառմանը ներկա լինելը: Որպես դերասանուհի եւ պրոդյուսեր, իմ նպատակն է պատմել կանանց պատմությունները, հատկապես իմ ժողովրդին վերաբերողները»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին։ 

Դիանան միջոցառման համար ընտրել էր ամբողջական սպիտակ կերպար։ Լուսանկարներում նա սպիտակ ատլասե զգեստով է, որը համադրել է պիջակի հետ, իսկ ձեռքին փոքրիկ պայուսակ է։ Սպիտակը նա «կոտրել է» սեւ կոշիկներով։ Մեդիսոնը տեսքը լրացրել է թույլ ալիքավոր սանրվածքով եւ մեղմ դիմահարդարմամբ։ 



© NEWS.am STYLE