Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

11:31   11 մարտի, 2024

Մարտի 12, երեքշաբթի

Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը ներկայացնում է «Քո սիրո համար» խորագրով համերգային ծրագիրը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Ռուբեն Մաթեւոսյանը, Արթուր Իսպիրյանը, Լուսինե Ազարյանը, Վարդան Բադալյանը, Նունե Բադալյանը, Ռիմա Սարիբեկյանը, Հրանտ Մուրադյանը, Սեդա Թեւանյանը, «Արեւիկ» անսամբլը: Համերգը տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ 19:00-ին։

Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ։

Գրիգ Գերուրգյանի «Վայ, Գրիգ, Գրիգ» ստենդափը վերադառնում է, այս անգամ՝ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն։ Մոնոներկայացման սկիզբը՝ 19:30-ին։ 

Տոմսերի արժեքը՝ 2000- 6000 դրամ։

Մարտի 14, հինգշաբթի

Մարտի 7-ին կայացած պրեմիերայից հետո Արմեն Պետրոսյանը եւս մեկ ստենդափ կունենա Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ «Մենչի վերջը» հումորիստի առաջին մոնոներկայացումն է, այն ծնվել է մարդկային հարաբերություններից, բացահայտում է Մենչի հետ պատահած հետաքրքիր իրադարձություններն ու շեշտում մարդուն կենդանության օրոք գնահատելու ու սիրելու կարեւորությունը։ Սկիզբը՝ 19:30-ին։ 

Տոմսերի արժեքը՝ 3000- 8000 դրամ:

Մարտի 15, ուրբաթ

«Նռան Գույնը»՝ հայ-Ֆրանսիական Պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին։ Պարուսույց եւ գեղարվեստական ղեկավար՝ Մուրադ Մերզուկի, Գաղափարի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան։ Ներկայացումը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը՝ 19:00-ին։

Տոմսերի արժեքը՝ 3000 - 12000 դրամ։

Առնո Բաբաջանյան համերգասրահը հրավիրում է ռոք համերգի։ Երեւանի 
Mystery Ensemble նվագախումբը ձեզ կտեղափոխի կուլտային ռոք խմբերի հանրաճանաչ երաժշտության հուզիչ աշխարհ։ Ծրագրում ներառված է
Queen, Muse, Rammstein, Metallica, Nirvana, Deep Purple, Scorpions, AC/DC խմբերի ստեղծագործությունների երաժշտությունը։ Սկիզբը՝ 19:00-ին։

Մարտի 16, շաբաթ

Երգի պետական թատրոնը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացնում են նոր պատմական, ուսուցողական, երաժշտական, ինտերակտիվ ներկայացում՝ «Դավիթը եւ կախարդական մատյանը»։ Սկիզբը՝ 14:00-ին։ 

Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ։

Մարտի 17, կիրակի

Երգոր Կրիդը՝ կրկին Երեւանում։ Ռուսական շոու-բիզնեսի հայտնի արտիստի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ժամը՝ 20:00-ին։ 

Տոմսերի արժեքը՝ 8.000-ից 35. 000 դրամ
VIP պարտեր ՝ 40.000-100.000 դրամ
(պարահրապարակ)
Առաջին 100 տոմսը 12.000 դրամ
900 տոմս 15.000 դրամ
Այնուհետ 18.000 եւ 21.000 դրամ

Տարիքային սահմանափակում՝ 14+
14-ից ցածր երեխաները միայն ծնողի ուղեկցությամբ։



© NEWS.am STYLE