«Օպենհայմեր»-ը՝ «Լավագույն ֆիլմ», Քիլիան Մերֆին ու Էմմա Սթոունը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Օսկար 2024»-ը

10:04   11 մարտի, 2024

Հոլիվուդում կայացավ «Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվեցին կինոյի աշխարհում նախորդ տարվա լավագույնները: Ինչպես եւ կանխատեսվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմերը» ճանաչվեց «Լավագույն ֆիլմ», իսկ գլխավոր դերակատար Քիլիան Մերֆին՝ «Լավագուն դերասան»: «Լավագույն դերասանուհի» տիտղոսին արժանացավ Էմմա Սթոունը՝ «Խեղճերը»/Poor Things ֆիլմում իր դերի համար: «Օպենհայմերի» ռեժիսոր Քրիստեֆեր Նոլանը տուն է տարել «Լավագույն ռեժիսորի» մրցանակը: «Օպենհայմերն», ընդհանուր առմամբ, ստացել է 7 մրցանակ:

«Լավագույն միջազգային ֆիլմ» է ճանաչվել «Հետաքրքրության գոտին» (ռեժ. Ջոնաթան Գլեյզեր): «Երկրորդական պլանի լավագույն դերսանուհին» ԴեՎայն Ջոյ Ռենդոլֆն է (The Holdovers), իսկ նույն կատեգորիայում լավագույն դերասանը՝ Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր»):

Բիլի Այլիշի կատարմամբ What Was I Made For-ը, որը հնչում է «Բարիբի»-ում, տարել է «Լավագույն օրիգինալ երգ» մրցանակը:

«Օսկարն» անցկացվել է «Դոլբի» թատրոնում: Հայաստանն այս տարի Մայքլ Գուրջյանի եւ Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմով առաջին անգամ հայտնվել էր մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի short list-ում, սակայն ֆիլմը չի անցել  լավագույն հնգյակ:



© NEWS.am STYLE