Վանեսա Հաջենսը հղի է. դերասանուհին «Օսկար»-ի կարմիր գորգին հայտնվել է կլորացած փորիկով

14:21   11 մարտի, 2024

35-ամյա Վանեսա Հաջենսը Հոլիվուդում կայացած 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ցուցադրել է իր կլորացած փորիկը, գրում է Daily Mail-ը։

Աստղը, որը երեք ամիս առաջ ամուսնացել էր բեյսբոլի աստղ Քոլ Թաքերի հետ, գեղեցիկ կարգավիճակը ցուցադրել է մարմինն ընդգրկող սեւ զգեստով:

gettyimages-2073925760-65ee0b73e1916.jpg (41 KB)

Նրա գործընկերուհի Ջուլիանա Հոուն Վանեսային բարեւել է կարմիր գորգին՝ դիպչելով նրա որովայնին: Ընկերները միասին վարել են «Օսկար»-ի կարմիր գորգի արարողությունը:

Հաջենսը ամուսուն՝ Քոուլին, հանդիպել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ՝ Zoom-ի միջոցով՝ մեդիտացիայի սեանսին: 2023-ի փետրվարին նրանք նշանադրվել էին, իսկ դեկտեմբերին՝ ամուսնացել:

Լուսանկարները՝ Gilbert Flores/Variety via Getty, Mike Coppola/Getty Images



© NEWS.am STYLE