7 ոճային կերպար՝ Մադոննա Հարությունյանից (ֆոտո)

19:31   11 մարտի, 2024

Հայաստանի ամենաոճային աղջիկներից մեկը՝ նորաձեւության բլոգեր Մադոննա Հարությունյանը, Instagram-ում կիսվել է միանգամից 7 ոճային կերպարներով:

«Ես հաճույք եմ ստանում կերպարներս ոճավորելու գործընթացից: Դեռ երեխա ժամանակվանից ես խաղում էի իմ հագուստի հետ: Տարբերվող լինելը հանգեցնում է բուլլինգի, բայց այսօրվա պատմությունս դրա մասին չէ: Պարզապես ուզում էի հիշեցնել, որ չանեք այն, ինչ մարդիկ ասում են, թե պետք է անեք: Լսեք միայն այն մարդկանց, ովքեր ձեզ քաջալերում են անել այն, ինչ սրտի խորքում ճիշտ եք համարում»,-հրապարակմանը կից գրել է ոճաբանը:

Մադոննան ցուցադրել է տարբեր կերպարներ. առաջինում նա երկնագույն վերնաշապիկը համադրել է սպիտակ ժիլետի ու երկար երկնագույն շրջազգեստի  հետ:

IMG_2805.jpeg (362 KB)

Երկրորդում ավելի վառ կերպարում է՝ շնորհիվ պրինտային զուգագուլպաների եւ բարձրակրունկների համադրության:

IMG_2808.jpeg (350 KB)

Հաջորդ կերպարը՝ total black:

IMG_2809.jpeg (395 KB)

Չորրորդն ավելի առօրյա է:

IMG_2810.jpeg (409 KB)

Հինգերորդ լուսանկարում նա կրեմագույն զգեստով է, որի պարանոցն առանձնանում է սեւ դետալով: Կերպարը հետաքրքիր է նայվում թափանցիկ զուգագուլպաների ու բալետային կոշիկների համադրությամբ:

IMG_2806.jpeg (360 KB)

Հաջորդ երկուսը՝ կրկին ամբողջական սեւի մեջ են, որոնք հետաքրքիր կնայվեն ինչպես   երեկույթներին, այնպես էլ աշխատանքի գնալիս:

IMG_2811.jpeg (283 KB)
IMG_2804-1.jpeg (328 KB)



© NEWS.am STYLE