«Ես սիրահարվել էի մեկին, ով շատ անհասանելի էր»․ Ռոզա Լինն անկեղծացել է

22:25   11 մարտի, 2024

Ռոզա Լինը պատմել է, թե ինչպես է ստեղծվել իր ամենաթարմ ստեղծագործություններից մեկը՝ «Universe»-ը։ Ինստագրամյան իր նոր հրապարակման մեջ երգչուհին անկեղծացել է։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

««Universe» երգը գրել ենք անցյալ տարվա փետրվարի 24-ին։ Ես սիրահարվել էի մեկին, ով շատ անհասանելի էր: Եվ ստուդիա գնալուս ամբողջ ճանապարհին մտածում էի՝ «Եթե ես հանդիպած լինեի այս մարդուն բոլորովին այլ հանգամանքներում… մենք ամբողջ կյանքում միասին կլինեի՞նք»: Չգիտեմ, արդյոք, այլընտրանքային իրականություններն իրակա՞ն են, բայց ես դրանք անընդհատ ստեղծում եմ իմ մտքում»,-գրել է համաշխարհային հիթ դարձած Snap երգի կատարողը։ 

Ռոզան «Universe» երգը թղարկել է 3 օր առաջ՝ ներկայացնելով լիրիկական տեսահոլովակի տեսքով։ 



© NEWS.am STYLE