61-ամյա Դեմի Մուրն, ասես, իր դուստրերի հասակակիցը լինի

10:54   12 մարտի, 2024

Դեմի Մուրն իր երեք դուստրերի հետ հայտնվել է «Օսկարի» շրջանակում Vanity Fair-ի երեկույթին։ 61-ամյա Մուրը, վստահորեն, փայլել է իր աղջիկների՝ Ռումերի, Սկաուտի եւ Թալուլայի կողքին։

IMG_2823.jpeg (98 KB)

Դերասանուհին ընտրել էր շոկոլադի գույնի Versace զգեստ՝ համարձակ կտրվածքներով։ Նա արտաքին տեսքը համալրել էր ոսկյա զարդերով, որոնք համապատասխանում էին իր պայուսակի հետ: Նրա դուստրերը նախընտրել էին ավելի ռոմանտիկ կերպարներ։

IMG_2824.jpeg (130 KB)

Ռումերը կրել է Monique Lhuillier-ից վարդագույն զգեստ՝ հին հոլիվուդյան ոճով։ Սկաութն ընտրել էր Zac Posen-ի մետալիկ զգեստը, որն իր մեջ պարունակում էր բազմաթիվ երազկոտ տարրեր՝ խորը դեկոլտեով թավշյա տոպից մինչեւ կիսաշրջազգեստի վրայի նուրբ նախշերը:

Ամենակրտսերը՝ Թալուլա Բելլն, աչքի է ընկել Zac Posen-ի ջրաներկային պրինտով վինտաժային կորսետով:



© NEWS.am STYLE