Նավասարդ Հակոբյանը հաղթել է Դալասի օպերայի վոկալի ազգային մրցույթում

11:18   12 մարտի, 2024

Դալասի օպերան հայտարարել է վոկալի ազգային մրցույթի հաղթողներին։ Առաջին տեղը զբաղեցրել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը։

Հայ երգիչը Հյուսթոն Գրանդ Օպերայի «Բաթլեր» ստուդիայի անդամ է եւ 2022 թվականին Էլիանոր ՄակՔոլումի մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Հյուսթոնի Գրանդ օպերայի հետ հանդես է եկել «Մադամա Բաթերֆլայ», «Տրավիատա», «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ այլ ներկայացումներում։

2018 թվականին Հակոբյանը միացել է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստների ծրագրին։ Հաջորդ տարի դարձել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր։

Մինչ արիայի կոնցերտը, որը հայտնի է նաեւ որպես Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթ, Հակոբյանի հաջողություններ է գրանցել նաեւ Մոսկվայի Խոսե Կարերասի Գրան պրիի եւ Premiere Opera Foundation միջազգային վոկալ մրցույթի ժամանակ:



© NEWS.am STYLE