Ֆարել Ուիլյամսը նախատեսվածից շուտ է ավարտել Սաուդյան Արաբիայում իր ելույթը՝ երկրպագուների պահվածքի պատճառով

11:45   12 մարտի, 2024

Ֆարել Ուիլյամսը Սաուդյան Արաբիայում Ֆորմուլա 1-ի հետմրցարշավային շոուի ժամանակ ամբոխի պահվածքի պատճառով ստիպված է եղել 15 րոպե շուտ ավարտել իր ելույթը:

Բանն այն է, որ հանդիսատեսը հրաժարվում էր դադարեցնել բեմ նետել փայլուն թեւնոցները: «Սա մոլորակի ամենաաշխույժ քաղաքն է այս պահին, բայց մենք նաեւ պետք է պահպանենք ապահովության կանոնները»,-ասել է Ֆարելը,-«Ես գիտեմ, որ դուք ոգեւորված եք եւ ցանկանում եք նետել ձեր ձեռքի գաջեթները, լապտերներն ու նման բաները, բայց դուք չեք կարող, քանի որ աղջիկները պարում են: Ես սիրում եմ կանանց, իսկ դու՞ք...Մենք պետք է պաշտպանենք մեր կանանց, այնպես որ դուք պետք է դրանք այլ ուղղությամբ նետեք, այլ ոչ թե բեմ: Ո՞վ է հասկանում, թե ինչի մասին եմ խոսում»:

Ցավոք, թեւնոցների նետումը չի դադարել, նույնիսկ, Ֆարելի զգուշացումից հետո։ «Եկեք վերցնենք այս հիմար թեւնոցները եւ օդ նետենք դրանք հենց հիմա, երբ հաշվեմ մինչեւ երեքը»,-ասել է նա ներկաներին՝ հեռանալուց առաջ ավելացնելով,-«Լավ, ես թույլ կտամ, որ բոլորդ ավարտեք»:

Ֆարելը տոնակատարության երեք գլխավոր արտիստներից մեկն էր՝ Ալիշա Քիզի եւ Մարտին Գարիքսի հետ միասին:



© NEWS.am STYLE