Բիանկա Սենսորին գիտի, թե ինչ է անում, իսկ ամուսինը՝ Քանյե Ուեսթը, չի վերահսկում նրան

12:30   12 մարտի, 2024

Չնայած Բիանկա Սենսորիի բացահայտ եւ ցնցող հանդերձանքների վերաբերյալ նրա ընտանիքի եւ ընկերների անհանգստությանը, նա պնդում է, որ «գիտի, թե ինչ է անում» եւ չի գտնվում իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի վերահսկողության տակ:

Զույգի ամուսնության սկզբից Բիանկայի ընկերներն ու ընտանիքը անհանգստացած են, որ 29-ամյա ավստրալուհին փոխվել է, իսկ նրա ամենամոտ մարդկանցից ոմանք, նույնիսկ, ենթադրել են, որ Քանյեն է վերահսկում նրա քայլերը:

Այնուամենայնիվ, ըստ ինսայդերի, Բիանկան ուշադրություն գրավելու իր ծրագրերն ունի, եւ ոչ ոք նրան ոչինչ չի պարտադրում:

«Բիանկան այդ մասին ասել է իր ընտանիքին եւ ընկերներին՝ նշելով, որ գիտի, թե ինչ է անում, եւ որ ամեն բան իր վերահսկողության ներքո է»,- DailyMail.com-ին ասել է ինսայդերներից մեկը:

Թեեւ շատերը կարծում են, որ նորաձեւության ոլորտի աստղը պարզապես դարձել է ռեփերի «հաղթական կինը», Բիանկան երկար ժամանակ աշխատում է Քանյեի հետ՝ վերջինի կայսրության կառուցման շուրջ:

Բացի այն, որ 2020 թվականի նոյեմբերից Բիանկան գլխավորում է Քանյեի Yeezy ապրանքանիշի ճարտարապետական գիծը, նա նաեւ համարվում է 2023 թ-ին Քանյեի կողմից հիմնադրված Oxpaha ՍՊԸ-ի համասեփականատերը եւ կառավարիչը:

«Նա շատ բան է ներդրել Քանյեի հետ իրենց ամուսնության մեջ, եւ հիմա նրա խաղը բացահայտվում է»,- բացատրել է աղբյուրը,-«Նա ղեկավարում է ռեփերի հագուստի հավաքածուի ցանցերը, նրա երաժշտությունը, անշարժ գույքի ներդրումները եւ այլն։ Նա շատ խելացի կին է, եւ թվում է, թե նա ամուսնուց պակաս ոգեւորված չէ իր հանդերձանքով: Նա միշտ ռիսկային է եղել, բայց գիտի, որ փառքի այս պահը հավերժ չի տեւի»:



© NEWS.am STYLE