Քիմ Քարդաշյանն ու նրա «կլոնները»՝ «SKIMS Lab»-ի նոր արշավում

13:17   12 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշն իր հեռուստատեսային դեբյուտն է կատարել Ֆրեն Լը Բոնի կողմից կազմակերպված «այլաշխարհիկ» տեսաարշավով, որը կոչվում էր «SKIMS Lab»:

Գործողությունները տեղի են ունենում տիեզերքում, որտեղ Քարդաշյանը ֆուտուրիստական ​​լաբորատորիայում ստանձնում է «գլխավոր ինժեների» դերը։ Այնտեղ նա վերահսկում է բրենդի հայտնի մոդելների որակը՝ ներառյալ ձգող ներքնազգեստները, շապիկները եւ կրծկալները։ Նա դա անում է  իր «կլոնների» բանակի հետ, ովքեր փորձության են ենթարկում գործվածքների ձգվածությունը, հարմարավետությունն ու հարթությունը:

«Քանի որ սա հեռուստատեսության համար ստեղծված մեր առաջին արշավն է, մենք իսկապես ցանկանում էինք հեռուստադիտողներին տանել SKIMS-ի տիեզերք եւ ստեղծել ֆիլմ մեր ապրանքանիշի պատմության եւ արտադրանքի մշակման մեր սրամիտ, բայց տարօրինակ մոլուցքի մասին», - ասել է Քարդաշյանը:



© NEWS.am STYLE