Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի դուստրը հայտարարել է իր դեբյուտային ալբոմի մասին

19:24   12 մարտի, 2024

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը, երաժշտական ​​կարիերա է սկսում։ Ըստ Forbes-ի, 10-ամյա Նորթն իր հայրիկի Vultures 2 ալբոմի երեկույթի ժամանակ հայտարարել է իր դեբյուտային ալբոմի մասին, որը կոչվում է Elementary School Dropout:

«Ես աշխատում եմ ալբոմի վրա...»,- կանգնելով բեմին ասել է նա։ Նորթը շարունակել է՝ բացահայտելով ալբոմի անվանումը, որն ուղղակի հղում է իր հոր՝ 2004 թվականին թողարկված The College Dropout ալբոմին։

Փետրվարին Նորթը հայտնվեց Ուեսթի եւ Դոլլա $ign-ի «Talking / Once Again» երգի տեսահոլովակում, որը սուպերդուետի ¥$ համագործակցության մասն է համարվում:



© NEWS.am STYLE