Լեգենդար Լայզա Մինելին 78 տարեկան է

12:15   13 մարտի, 2024

Լայզա Մինելին իրեն հատուկ սրամտությամբ պատմել է, թե ինչպես է «գոյատեւել» մինչեւ 78-ամյակը:

Հայտնի դերասանուհի Ջուդի Գարլենդի եւ ռեժիսոր Վինսենտե Մինելիի ընտանիքում ծնված Օսկարակիր դերասանուհին ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, առողջական խնդիրներ եւ բուռն հարաբերություններ:

IMG_2854.jpeg (254 KB)

«Ես այնքան երախտապարտ եմ բոլոր բարեմաղթանքների եւ այն սիրո համար, որը գալիս է դեպի ինձ: Ոչ միայն իմ ծննդյան օրը, այլեւ՝ միշտ»,- People-ին տված հարցազրույցում կիսվել է գերաստղը։

IMG_2855.jpeg (145 KB)

«Երանի իմանայի, թե ինչպես ինձ պահեմ այս տարիքում։ Ես երբեք այսքան ծեր չեմ եղել: Պարզապես շարունակել է պետք, սա է գաղտնիքը»,- կատակել է նա:

Նա նաեւ կիսվել է իր կարեւոր օրվա «առասպելական» տոնակատարության ծրագրերով, ներառյալ նվերով, որը կլինի իտալական Elsa Peretti ոսկերչական խանութից:

IMG_2856.jpeg (89 KB)

«Իմ սիրելի ընկերները՝ [դաշնակահար] Մայքլ Ֆայնշտեյնը եւ Թերենս Ֆլաներին, խնջույք են կազմակերպում իմ պատվին»,- բացատրել է նա,-«Կլինի ուտելիք, հիանալի երաժշտություն, եւ ինձ ասացին, որ ինձ հիանալի անակնկալ է սպասվում, հուշում են միայն, որ Elsa Peretti-ից է»:

IMG_2857.jpeg (121 KB)

Անկրկնելի աստղը կիսվել է նաեւ ապագայի իր ծրագրերով. «Ես նորից երաժշտություն եմ ձայնագրում: Եվ ես ներգրավված եմ բրենդի հետ հետաքրքիր համագործակցության մեջ, որի մասին շուտով կհայտարարվի»:

IMG_2858.jpeg (97 KB)

2000 թվականին Լայզայի մոտ ախտորոշվել էր վիրուսային էնցեֆալիտ, որը կարող է առաջացնել մարմնի որոշ մասերում թուլություն կամ շարժման կորուստ։ Վերջին տարիներին Լայզան շարունակում է պայքարել առողջական խնդիրների դեմ։ Հանրային վայրերում նրան հաճախ են տեսնում անվասայլակով:



© NEWS.am STYLE