17:13 13 մարտի, 2024Ջենիֆեր Լոպեսը նորից ցուցադրել է իր սպորտ-շիկ ոճը՝ պարային ստուդիա գնալով Լոս Անջելեսում։
-1.jpg)
54-ամյա On The Floor հիթմեյքերը իջավ սեւ ամենագնացից Hermes Birkin պայուսակով, արժեքը՝ 30 000 դոլար։ Հագին մարմնագույն անձրեւանոց էր՝ սեւ վոդոլազկայի վրայից, եւ կիպ գրկող լեգինս։
-1.jpg)
Ջենիֆերի ոտքերին սպիտակ Nike մարզակոշիկներ են, կրում է մարզական ավիատոր-ակնոցներ՝ սեւ շրջանակով։ Պղնձագույն մազերը սանրված են հետ եւ պոչ արած։
Ներկայում Ջենիֆերը պատրաստվում է իր This Is Me... Now Tour երկար սպասված շրջագայությանը։
Շրջագայությունը մեկնարկելու է հունիսի 26-ին Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ), Kia Center-ում։ Շրջագայությունը նշանավորելու է նրա վերադարձը հյուրախաղերին հնգամյա ընդմիջումից հետո (2019թ. շրջագայությունից հետո, որը հավաքել էր ավելի քան 50 մլն դոլար)։