Ջինսե կիսաշրջազգեստները`կրկին թրենդի մեջ. ո՞րը ընտրել

22:10   13 մարտի, 2024

Ջինսե կիսաշրջազգեստները կրկին դարձել են զգեստապահարանի անբաժանելի մասը։ Մեր օրերում կարող եք գտնել տարբեր ոճերի ու գույների լայն տեսականի, մինիմալիստական ​​մուգ ջինսեր կամ անսպասելի դետալներով զարդարված մոդելներ:

Անկախ նրանից՝ դուք ընտրում եք դասական ուղիղ կիսաշրջազգեստ՝ Քենդալ Ջենների ոճով, թե Y2K-ից ոգեշնչված մաքսի շրջազգեստ, դարձրեք այս կտորը ձեր հանդերձանքի հիմքը եւ կրեք այն տարբեր աքսեսուարներով՝ կախված առիթից:

Բարձր գոտկատեղով ջինսե միդի կիսաշրջազգեստ

ezgif.com-webp-to-jpg-converter (38).jpg (46 KB)

Եթե ​​ցանկանում եք ցուցադրել ձեր կազմվածքը, ապա փորձեք այս ջինսե միդի կիսաշրջազգեստը: Համադրեք այն սպիտակ վերնաշապիկի եւ կաշվե կոշիկների հետ՝ դասական աշխատանքային հանդերձանքը թարմացնելու համար:

A-line ջինսե կիսաշրջազգեստ

юб1-1.jpg (47 KB)

Մուգ երանգի ջինսե կիսաշրջազգեստ՝ բոլոր եղանակների համար։ Այն ցուրտ եղանակին լավ է նայվում բաճկոնով, իսկ շոգ եղանակին՝ շապիկով։

Մաքսի կիսաշրջազգեստ

юб2-1.jpg (60 KB)

Այս տարբերակը գոտկատեղի հատվածում ունի օրիգինալ դեկորատիվ կարեր եւ ներկված դետալներ՝ ամբողջ երկայնքով: Բացի այդ, այն պատրաստված է վերամշակված բամբակի խառնուրդից:

юб3.jpg (35 KB)

Իսկ միջին բարձրության այս կիսաշրջազգեստը թույլ կտա գնալ 90-ականներ: Այն կարելի է համադրել սպորտային կոշիկների եւ սպիտակ շապիկի հետ։ Սեւը դասական երանգ է, որը համադրվում է ինչպես չեզոք, այնպես էլ վառ գույների հետ:

Օվերսայզ կիսաշրջազգեստ

юб4.jpg (27 KB)

Այս տարբերակը թողարկված է հինգ գույնով՝ խորը սեւից մինչեւ կապույտ:

Ջինսե կիսաշրջազգեստ՝ բացվածքով

юб5.jpg (47 KB)

Ավելի բաց երանգները կարող են ամառային թվալ, բայց դրանք կատարյալ են կաշմիրե սեւ սվիտերների եւ հաստ կոշիկների հետ: Ե՞րբ է վերջապես տաքանալու: Դուք կարող եք շարունակել դրանք կրել սպիտակ վերնաշապիկով եւ տափակ կոշիկներով:

юб6.jpg (50 KB)

Իսկ այս՝ ասիմետրիկ կտրվածքով եւ ավելի մուգ երանգի կիսաշրջազգեստը street style-ի հրաշալի նմուշ է:



© NEWS.am STYLE