10:43 14 մարտի, 2024Քորթնի Քարդաշյանը կիսվել է մայրության թեմայով լուսանկարներով։ Ռեալիթի աստղը հրապարակել է իր ամուսնու՝ Թրեւիս Բարքերի եւ նրանց փոքրիկ որդու հետ իր զբոսանքը։
Նա նաեւ ցուցադրել է, թե ինչպես է քամում կրծքի կաթը՝ կրելով սեքսուալ սեւ ժանյակավոր բոդի եւ բարձրակրունկներ: «Սա է կյանքը»,-մակագրել է նա: Քարդաշյանը կրում է Christian Louboutin-ի սեւ կոշիկներ՝ կեցվածք ընդունելով գլամուրային սելֆիի համար:

Չորս երեխաների մայրը նաեւ հրապարակել է իր փոքրիկ որդու՝ Ռոքիի ձեռքի լուսանկարը, որում փոքրիկը բռնել է հոր վզնոցից:
