Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին հույս ունեն «շատ երեխաներ» ունենալ

11:22   14 մարտի, 2024

Քանյե Ուեսթը եւ նրա կինը՝ Բիանկա Սենսորին, հույս ունեն «շատ երեխաներ ունենալ», ասել է երաժշտի լավագույն ընկեր Ջասթին Լաբոյը։

Քանյեն ակնարկել է երեխա ունենալու իր ցանկության մասին իր՝ վերջերս թողարկված Timbo Freestyle թրեքի բառերում, որը նա գովազդել է Լաս Վեգասում կայացած երեկույթի ժամանակ:

«Կարծում եմ՝ նրանք շատ-շատ երեխաներ են ունենալու»,-ասել է Ջասթինը TMZ-ին:

Անդրադառնալով քննադատների ենթադրություններին, թե ռեփերը կնոջը պահում է իր կամքին հակառակ կամ «լվանում է» նրա ուղեղը, Ջասթինն ասել է. «Ես չեմ կարող խոսել եղբորս կնոջ մասին, ես սիրում եմ նրանց: Նա հիասքանչ կին է, ապրում է հրաշալի կյանքով: Նրանք շատ երջանիկ են»։

Անցյալ շաբաթ Բյանկայի ծնողները հայտնել էին, որ չեն աջակցում Քանյեի հետ երեխա ունենալու նրա ծրագրերին։ Նրանք կարծում են, որ ռեփերը չի կարողանա ապահովել «կայուն» միջավայր, որտեղ նրանք կկարողանան մեծացնել իրենց թոռներին։



© NEWS.am STYLE