Եվգենի Պետրոսյանը հաստատել է, որ կրկին հայր է դարձել

09:45   14 մարտի, 2024

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը հաստատել է, որ դուստր է ունեցել: Նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։

«Ես իրավունք չունեմ ձեզ անունը ասելու, դուք պետք է հարցնեք Տատյանային», - ասել է արտիստը: Պետրոսյանը, միեւնույն ժամանակ, հերքել է խոսակցություններն այն մասին, թե իր կինը՝ Տատյանա Բրուխունովան, երկրորդ երեխայի ծննդյան ժամանակ դիմել է փոխնակ մոր ծառայություններին։ Հումորիստը խնդրել է չզրպարտել կնոջը:

Տատյանա Բրուխունովան գաղտնազերծել էր երկրորդ երեխայի ծնունդը իր ծննդյան օրը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով ընտանեկան լուսանկար։ Լուսանկարում հոբելյարը գրկած է աղջկան։

Բրուխունովան շոումենի հինգերորդ կինն է, զույգն օրինականացրել է իրենց հարաբերությունները 2019 թվականի դեկտեմբերին: 2020 թվականի սեպտեմբերին Պետրոսյանը հրապարակեց լուսանկար վեց ամսական տղայի հետ. նրան անվանակոչել են արտիստի հոր՝ Վագան Մեժլումովիչի պատվին։



© NEWS.am STYLE