Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի Սուրբ Ծննդյան կատակերգությունում

13:14   14 մարտի, 2024

Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի Սուրբ Ծննդյան «Պարկով մարդը» կատակերգությունում, հայտնում է Deadline-ը։ Նկարահանումները նախատեսված են այս տարվա վերջին:

Պատմության մեջ ասվում է. «Երբ Սանտայի կախարդական պայուսակը գողանում են, նա դիմում է իր՝ չարաճճի երեխաների ցուցակին, որպեսզի գտնի Վենսին՝ նախկին գողին, որը կօգնի նրան վերադարձնել այն: Սանտան, նրա դուստրը, մի խումբ անհաջող էլֆեր եւ Վենսը պետք է կատարեն իրենց կյանքի ամենամեծ թալանը՝ Սուրբ Ծնունդը փրկելու համար»:

Դերասանական կազմի մասին ինֆորմացիան դեռ հստակ չէ, սակայն ակնկալվում է, որ Շվարցենեգերը կլինի Սանտայի դերում:



© NEWS.am STYLE