Սերը օդում է, եւ այն թխվածքաբլիթի հոտ ունի: TikTok-ի վիրուսային տեսահոլովակում 27-ամյա Ֆիա Ջեյմսը բացահայտում է իր մայրիկից ստացած ծանոթության հնարքը, «որը, որքան էլ տարօրինակ է, աշխատում է»:
«Երբ որեւէ տղայի տուն եք հրավիրում, պետք է նախքան նրա ժամանելը թխվածքաբլիթներ թխեք, որպեսզի ձեր բնակարանից թխվածքաբլիթի հոտ գա»,- ասում է նա: Նա պատմում է, որ երբ իր ընկերն առաջին անգամ եկել էր իր տուն, նա թխուկի հոտն է զգացել եւ հաճոյախոսություններ է արել իրեն՝ նշելով, թե որքան լավ է բուրում իր բնակարանը: Աղջիկն ինքն էլ ձեւացրել է, թե իր բնակարանում միշտ այդ բույրն է տիրում։
«Մենք մանիպուլացնում ենք նրանց, եւ հիմա ամեն անգամ, երբ նրանք թխվածքաբլիթի բույր են զգում, մտածում են մեր մասին»,-բացատրել է նա,-«Պատրաստեք թխվածքաբլիթներ»:
Տեսանյութը հավաքել է 11,8 միլիոն դիտում, շատերը շնորհակալություն են հայտնել Ջեյմսին հուշման համար։