Marks & Spencer-ը ներկայացրել է ներքնազգեստ «Քիմ Քարդաշյանի հետույքի» էֆեկտով

22:06   14 մարտի, 2024

Marks & Spencer (M&S)-ը ներկայացրել է ներքնազգեստ «Քիմ Քարդաշյանի հետույքի» էֆեկտով։ Խոշոր ռիթեյլերը ներկայացրել է 15 ֆունտ (7 700 դրամ) արժողությամբ վարտիքներ վրադիրով, որը մեծացնում է հետույքը։

M&S ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընկերությունը ոգեւշնչվել է դրանց ստեղծման համար գնորդների պահանջարկից հետո, որոնք ցանկանում են ավելի ընդգծված սիլուետ ունենալ։

Շորտերը արտացոլում են ավանդական իրերի եւ միջամտությունների աճող միտումը, որոնք ընդգծում են, օրինակ, Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւը։

Տասը տարի առաջ Քարդաշյանը հայտնվեց Paper ամսագրի շապիկին՝ շամպայնի գավաթով՝ պատկառելի հետույքի եւ #BreakTheInternet հեշթեգի ֆոնին։ Պատկերը հենց դա էլ արել է՝ անհամար մեմեր եւ լայն լուսաբանում ապահովելով հեռուստատեսությունում եւ թերթերում։ Paper ամսագրի կայքին այդ օրը բաժին է ընկել ԱՄՆ-ում ինտերնետ-թրաֆիկի 1 տոկոսը։

ezgif.com-webp-to-jpg-converter (44)-1.jpg (63 KB)

Տասը տարի անց «Քիմի էֆեկտը» դեռ պահանջված է, նշել է The Guardian-ը։

Հետույքի բրազիլական ձգումը (BBL) վիրաբուժական միջամտություն է, որի դեպքում ճարպը հեռացվում է մարմնի տարբեր մասերից եւ ներարկվում հետույքին, այն աշխարհում առավել արագ տարածվող միջամտություն է։ 2023թ.  Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիան հայտարարել է, որ BBL-ի տարածվածությունն ավելացել է 20 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ դա ամենավտանագավոր կոսմետիկ միջամտությունն է աշխարհում։ 3 000 BBL-ներից մեկն ավարտվում է մահվամբ։

Քարդաշյան ներքնազգեստի սեփական գիծը՝ Skims-ը, ներառում է մեկ-երկու «շորտ, որոնք ընդգծում են հետույքը», դրանք «հատուկ ստեղծվել են այն բանի համար, որպեսզի բարձրացնեն եւ ընդգծեն ձեր նստատեղը»։



© NEWS.am STYLE