Հիփ հոփն ու հայկականը կմիաձուլվեն Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացման մեջ

16:25   14 մարտի, 2024

Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ  Բալետի ազգային ակադեմիական թատրոնում միաձուլվելու եւ երկխոսելու են մշակույթները. մարտի 15-ին եւ 16-ին կկայանա «Նռան գույնը»  հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Ներկայացման պարուսույցը եւ գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է։ Ներառված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի պրոֆեսիոնալ պարողներ: Նախագծի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է:

Նպատակ ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների եւ արվեստի տարբեր ճյուղերի միջեւ՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։

Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եվ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը /ՀԲԸՄ/։  Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE