«Լադանիվա»-ի «Ժակո» տեսահոլովակի նկարահանումների բեքսթեյջը եւ ոգեշնչումը Փարաջանովից (ֆոտո)

19:40   14 մարտի, 2024

Առաջին ալիքը բեքսթեյջային կադրեր է հրապարակել «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խմբի «Ժակո» տեսահոլովակի նկարահանման հրապարակից:

IMG_2882.jpeg (289 KB)

Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ տեսահոլովակում փորձել են պահպանել այն բնականությունը, «որով այդքան սիրելի է դարձել «Լադանիվան»»։

IMG_2883.jpeg (510 KB)

«Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել «Լադանիվայի» յուրօրինակ եւ միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»։

IMG_2884.jpeg (676 KB)

Հավելենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին:

IMG_2885.jpeg (465 KB)



© NEWS.am STYLE