Քայլի Ջենները՝ շքեղ կարմիր զգեստով

12:59   15 մարտի, 2024

Քայլի Ջենները Լոս Անջելեսում իր դեբյուտային Cosmic բույրի մեկնարկի երեկույթին շքեղ տեսք է ունեցել կարմիր զգեստով:

IMG_2896.jpeg (89 KB)

Միջոցառումից առաջ արված եւ Instagram-ի իր էջին տեղադրած նկարներում 26-ամյա ռեալիթի աստղը կրում է շքեղ կարմիր զգեստ, որը մեջքի հատվածում ունի բացվածք եւ ցուցադրում է նրա կազմվածքի բոլոր առավելությունները:

IMG_2897.jpeg (66 KB)

Նրա ալիքաձեւ մազերը ոճավորված են էլեգանտ սանրվածքով:

IMG_2898.jpeg (75 KB)

Նա մինչեւ հատակ հասնող զգեստը համադրել է սպիտակ բարձրակրունկների հետ։

IMG_2899.jpeg (72 KB)

Cosmic-ը նկարագրվում է որպես «քաղցր եւ վեհ» բույր, որը պարունակում է հասմիկի, կարմիր նարնջի, ոսկե սաթի, կարմիր քաջվարդի, վանիլային մուշկի եւ մայրու նոտաներ:

IMG_2900.jpeg (172 KB)



© NEWS.am STYLE