Cartier-ը ներկայացրել է Carabiner Watch ժամացույցը, որը պատված է ադամանդներով

13:35   15 մարտի, 2024

Cartier-ը ներկայացրել է իր Cartier Libre Polymorph բարձրակարգ զարդերի նոր հավաքածուն: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս գիծը հնարավորություն է տվել բրենդին փորձարկել եւ մտածել շրջանակից դուրս, եւ այս տարվա շարքը բացառություն չէ:

Բազմաթիվ անսովոր, ժիր ու գունեղ առաջարկների շարքում հատուկ ուշադրություն է դարձվել Carabiner Watch-ին։ Ժամացույցը ներկայացված է եռանկյունաձեւ կարաբինի տեսքով, որի հիմնական պատյանը եւ թվատախտակը ամբողջ մակերեսով զարդարված են ադամանդե պավեով։ Մինչդեռ կարաբինների արտաքին հատվածները զարդարված են քառակուսաձեւ ադամանդներով:

Երկու կողմերում տեղակայված են մեծ չափսի հուլունքներ՝ օնիքսից եւ քրիզոպրազից, փիրուզից եւ լազուրիտից:

Լիովին ֆունկցիոնալ կարաբինե ժամացույցը կարող եք ամրացնել ձեր գոտուն կամ դրամապանակին՝ որպես գրավիչ աքսեսուար:



© NEWS.am STYLE