Դերասանուհի Ջեսիկա Բիլը նախընտրում է իր որդիներին պատմել «ճշմարտությունը» դաշտանային ցիկլի մասին

14:19   15 մարտի, 2024

Դերասանուհի Ջեսիկա Բիլը պատրաստվում է իր «Մանկական գիրք դաշտանային ցիկլի մասին» գրքի առաջիկա թողարկմանը, որը վաճառքի կհանվի այս գարնանը: 42-ամյա դերասանուհին սոցցանցերում պատասխանել է երկրպագուների մի քանի հարցերի, այդ թվում՝ ինչպես է նա տղաների հետ խոսում դաշտանի մասին:

Հարցին նա պատասխանել է սելֆի- տեսանյութով՝ նշելով, որ  «դեռ փորձում է հասկանալ դա»։ «Դե, ես բոլոր պատասխանները չունեմ, բայց ես, պարզապես, ասում եմ նրանց ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ զգում»,- ասել է նա: «Ես փորձում եմ դա անել այնպես, որ նրանց տամ ճշմարիտ, իրական, կենսաբանական, անատոմիականորեն ճշգրիտ տեղեկություն: Բայց այնպես, որ չափազանց ճնշող չլինի նրանց համար», - շարունակել է նա:

«Ես չեմ թաքցնում նրանցից ոչինչ, ասում եմ այն, ինչ կա՝ վերարտադրողական առողջության հետ կապված այդ տերմինների եւ արտահայտությունների իրական սահմանումները տալով, որոնք կարող են վախեցնել»,-եզրափակել է դերասանուհին, որը 8 եւ 3 տարեկան որդիներ ունի Ջասթին Թիմբերլեյքի հետ:



© NEWS.am STYLE