Հայտնի մաֆիոզները՝ տանը

15:28   15 մարտի, 2024

«Mob wife aesthetics»-ը վերածվել է նորաձեւության մոլուցքային միտումի, եւ պարզ է, որ մաֆիոզների կյանքի հանդեպ լայն մշակութային հետաքրքրությունը, կարծես, չի մարում:

Ամերիկյան կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն գանգստերական աշխարհը գլոբալ առումով հայտնի դարձրեց՝ ձեւավորելով ժանրը այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Լավ տղաներ»-ը եւ «Նյու Յորքի բանդաներ»-ը:

Նոր աշխատանքները, ինչպիսիք են Սոֆյա Վերգարայի մասնակցությամբ «Գրիզելդան», ապացուցում են, որ մաֆիայի մշակույթի հակահերոսների եւ ղեկավարների նկատմամբ հետաքրքրությունը շարունակվում է: Architectural Digest պորտալն առաջարկում է ծանոթանալ հայտնի մաֆիոզներին իրենց տնային միջավայրում՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ:

Ալ Կապոնե

алкап.jpg (59 KB)

Ալ Կապոնեն ամենից հաճախ ասոցացվում է «Չոր օրենքի» ժամանակաշրջանի Չիկագոյի հետ, որտեղ նա համբավ ձեռք բերեց՝ զբաղվելով կողոպուտով, մարմնավաճառությամբ եւ խաղամոլությամբ, սակայն 1928 թվականին մաֆիայի ղեկավաը Իլինոյսի դաժան ձմեռները փոխարինեց Մայամի Բիչում գտնվող առանձնատան հետ:

Ըստ PBS-ի՝ տխրահռչակ գանգստերն իր Սանշայն-Սթեյթի հարեւաններին ասել էր, թե ինքը օգտագործված կահույքի վաճառող է:

алкап1.jpg (84 KB)

Տեղի բնակիչներին, սակայն, չի համոզել նրա պնդումը (նա այդ ժամանակ արդեն բավականին հայտնի էր) եւ նրանք վախենում էին, որ նա կփչացներ տարածքի հեղինակությունը: Այնուամենայնիվ, նրա մահից տասնամյակներ անց՝ երբ 2021 թվականին հանգուցյալ ավազակի տունը պետք է քանդվեր, շատերն այլ երգ սկսեցին երգել: Mansion Global-ի տվյալներով, քանդումը դադարեցնելու առցանց խնդրագիրը ստացել է ավելի քան 25000 ստորագրություն։

«Մայամի-Բիչը վտանգում է կորցնել ոչ միայն տեղական պատմության, այլեւ ԱՄՆ-ի պատմության կարեւոր մասը, եթե քանդումը շարունակվի», - խնդրագրում գրել էին կազմակերպիչները՝ տունն անվանելով «խորհրդանշական կառույց» եւ նախազգուշացնելով «համայնքի վրա բացասական ազդեցության մասին»:

Ինչպես իր նախկին սեփականատերը, այնպես էլ 1922 թվականին կառուցված շենքը մռայլ ավարտ ունեցավ (չնայած հանրային բողոքներին). այն քանդվեց 2023 թվականի օգոստոսին:

Ֆրենկ Կոստելլո

костел.jpg (51 KB)

«Հանցագործության վարչապետ» անունը ստացած Ֆրենկ Կոստելլոյի մեկ այլ կողմը բացահայտված է նրա եւ կնոջ՝ Լորետա Գեյգերմանի՝ Նյու Յորքի տանն արված լուսանկարներում, որոնց հեղինակը Էդնա Մյուրեյն է:

костел1.jpg (81 KB)

Կոստելլոն հետաքրքիր կալվածք ուներ Լոնգ Այլենդի Հյուսիսային ափին, ինչպես նաեւ՝ բնակարան՝ Ուեսթի Կենտրոնական այգում:

костел2.jpg (82 KB)

Կոստելոն ազատ է արձակվել բանտից 1961 թվականին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար երկրորդ պատիժը կրելուց հետո:

костел3.jpg (72 KB)

Տեղական ցուցահանդեսներին ծաղիկներ ուղարկելը Կոստելլոյի՝ վերջին տարիների ամենամեծ հոբբին էր:

костел4.jpg (94 KB)

Չարլզ «Հաջողակ» Լուչիանո

лаки.jpg (57 KB)

1946 թվականի փետրվարին Լուչիանոն արտաքսվեց իր հայրենիք՝ Իտալիա։ Նա Նյու Յորքում պատիժ էր կրում՝ կավատության համար: Նա իր ընկերուհու՝ բալետի պարուհի Իգեա Լիսոնիի հետ ապրում էր հարավային Իտալիայում:

лаки1.jpg (71 KB)

Իր հանցագործությունների երկար ցուցակի պատճառով Լուչիանոն ուշադրությամբ վերահսկվում էր Իտալիայի պաշտոնյաների կողմից: Ըստ  օրենքի՝ նա պետք է  մի քանի տարի քներ տանը:

лаки2.jpg (71 KB)

1962 թվականին նա մահացու սրտի կաթված ստացավ Նեապոլի միջազգային օդանավակայանում, որտեղ ծրագրում էր հանդիպել պրոդյուսերի հետ՝ քննարկելու իր կյանքի մասին ֆիլմը։

Ջեք «Սփոթ» Կոմեր

сп-1.jpg (74 KB)

Անգլիացի գանգստերն իր կնոջ՝ Ռիտայի եւ երկու դուստրերի հետ ապրում էր Լոնդոնի Հայդ Պարկ առանձնատան բնակարանում:

сп1-1.jpg (86 KB)

1956 թվականին Կոմերի ու նրա կնոջ վրա հարձակվեց «Խելագար» Ֆրենկի Ֆրեյզերը։ Հետագա տարիներին Կոմերը թողեց իր հանցավոր կյանքը՝ ընտրելով ավելի անվտանգ ուղիներ, ներառյալ հնաոճ կահույքի առեւտուրը:



© NEWS.am STYLE