Գարնանը, որպես կանոն, շատերը մատնահարդարման մեջ նախընտրում են պաստելային գույները, սակայն այս սեզոնին մեծ ժողովրդականություն են վայելում մոխրագույնի երանգները, կամ, այսպես կոչված, «քարե եղունգները»/Stone nails/։ Այո, գարունը թարմ եւ վառ գույների մասին է, բայց հավատացեք՝ կա մոխրագույնն ավելի զվարճալի դարձնելու միջոց: Խոսքն ավելի շատ կապտամոխրագույնի մասին է, որը հիշեցնում է հղկված քար։
Ըստ CND-ի համահիմնադիր Ջանա Առնոլդի՝ «քարե եղունգները» չեզոք մատնահարդարման կատարյալ օրինակ են, որոնք, հատկապես, թարմ տեսք ունեն գարնանը։ ««Stone nails» թրենդն առաջարկում է ունիվերսալ գույներ, որոնք շատ հարմար են անժամանակ տեսք ստանալու համար»,-ասում է նա:
«CND Hazy Games-ն իմ ընտրությունն է, քանի որ այն հիանալի կերպով մարմնավորում է քարե եղունգների միտումը:
«Այս երանգն ունի մոխրագույն կրեմային հիմք՝ ծխագույն, նուրբ մանուշակագույն շղարշով, որն ավելացնում է ինտրիգը: Դրա ունիվերսալ չեզոք հիմքը, որը լրացվում է սառը երանգներով, հիանալի տեսք ունի մաշկի բոլոր երանգների վրա, մինչդեռ ծխագույն մանուշակագույն երանգը խորություն եւ հուզմունք է հաղորդում ընդհանուր տեսքին»,-հավելում է Առնոլդը։